«Ոստիկանության կենտրոնական բաժնում էի գտնվում և արդեն վերադառնում էի, որ նստեցի մեքենա, նկատեցի մի անձնավորության, ով հանդիսանում է Կենտրոնական ոստիկանության բաժանմունքի հետևում գտնվող աղբակույտի բնակիչ, հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակից, այս անձը հեռախոսով մոտեցավ մեր մեքենային և սկսեց նկարել մեքենան` տարբեր ուղղություններից, ինձ: Ես լսեցի նրա հեռախոսազանգը, ինչը բառացի կրկնում եմ`«երկու կոպեկի հարց է ընդամենը, քաղաքապետարանի զիբիլը նկարողը բռիս մեջ է, անձամբ իմ ձեռքերով պատրաստ եմ սպանել, երկու կոպեկի հարցը լուծել»,- սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը