11 09 2019

Պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք․ Աշոտյանը՝ իշխանությանը

Պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք․ Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ և բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի և բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։

Գեոպոլիտիկ և ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ և բավարարել Հայաստանի ու Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչև տնտեսություն ու կրթություն։ Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։ Վերջին շրջանում տեղի ունեցող երևույթները, սակայն, անհանգստացնող են և մտահոգիչ։

Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։ Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի և պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։ Հետո չասեք, թե չեմ զգուշացրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ