11 09 2019

Ռոբերտ Քոչարյանը մեր երկրին հաղթանակ ու զարգացում է բերել․ Վոլոդյա Հովհաննիսյան



«Ինձ այստեղ վիրավորանքն է բերել արդարադատության նկատմամբ։ Երբ առաջին անգամ անզեն ոստիկանների վրա կրակելու հրաման տվող Նիկոլ Փաշինյանը և զինված ընդդիմություն կերտած Լևոն Տեր-Պետրոսյանը շինծու և հասակահմանադրական մեղադրանքով կալանքի տակ են պահում Ռոբերտ Քոչարյանին, ով ունի մեծ ներդրում Հայաստանի ու Արցախի նանկախության կերտման ու հզորացման գործում»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը միացել է ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ցուցարարներին։ Նրանք պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ «Ռոբերտ Քոչարյանը մեր երկրին հաղթանակ ու զարգացում է բերել»,- ասաց նա։

«Սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն կատարածներն այսօր փորձում են մոռացության մատնել իրենց չարագործությունները։ Կարող եք բացել 2008 թվականի կադրերը, երբ ամբոխին զինել էին մահակներով և սուր կտրող գործիքներով, մոլոտովյան կոկտեյլներով, երբ ծեծում, ջարդում էին ոստիկանության աշխատակիցներին և տեխնիկան։ Երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին անվանեց ղզիկ, ասաց, որ մենք հիմա ղզիկ ոստիկաններին ողջույններ կուղարկենք, և իր կանգնած տեղից կրակեցին ոստիկանների ուղղությամբ։ Այս բոլորն ինձ վիրավորում են։ Ես ուզում եմ իրական արդարադատություն Հայաստանում»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով՝ «Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրերը հաշվված են, սակայն իր կատարած չարագործությունները վնաս են հասցրել մեր պետականությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ