«Շատ կարևոր իրադարձութփյուն է տեղի ունեցել քաղաքական դաշտում՝ ՍԴ-ն կայացրել է որոշում, որով պահպանել է երկրում սահմանադրությունը։ Եթե դատական իշխանությունը սեփականաշնորհվի այնպես, ինչպես սեփականաշնորհվել են օրենսդիր և գործադիր իշխանությունը, մեր երկրում կհաստատվի բռնապետական ռեժիմ, որը ոչ մեկս չենք ցանկանում»,- ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ ելույթ ունենալով Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիայի ժամանակ։
Թևանյանի խոսքով, ցանկացած քաղաքացի՝ անկախ նրանից՝ համակրո՞ւմ է Քոչարյանին, թե՝ ոչ, ինչ վերաբերմունք ունի գործող իշխանության նկատմամբ, պետք է հասկանա, որ իր բարեկեցությունը կապված է լինելու քաղաքական ու տնտեսական մրցակցության, ազատությունների վրա։
Ինչ վերաբերում է դատավարությանը, ըստ գործչի, ոչ թե անձի խնդիր է դրված, այլ իրավունքի։
«ՀՀ քաղաքացիները, որոնք արթնացել են քնից և ուզում են քաղաքացիական գիտակցություն ցուցաբերել, պետք է հասկանան շատ կարևոր բան՝ այսօր կառավարությունում գտնվող թիմը չի կարող իրենց ցանկությունը բավարարել։ Ամբոխավարներին պետք է փոխարինելու գան խրոֆեսիոնալ․ բանիմաց, նորմալ մարդիկ, և առաջին ալիքի հեղափոխականները պետք է անցնեն պատմության գիրկը»։,- ասաց քաղաքական գործիչը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը