09 09 2019

Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ այդպես էլ չկայացավ. Վոլոդյա Հովհաննիսյան



«Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Չուքասզյանին ընդունելը նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է, որովհետև մարդը, ով իր սեփական պետականության դեմ դուրս եկած մարդկանց, զինված հարձակում կատարած մարդկանց ընդունում է և քաղաքական հարցեր է քննարկում: Նրանք էլ դուրս գալուց հետո սպառնում են և պահանջներ են ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ այդպես էլ չկայացավ. « Փաշինյանը ոչ միայն թուլացել է և իր դիրքերն ուղղակի ոչնչացված են,  այլ նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն հենվում է,  և փորձում է կոնսոլիդացնել հակահասարակական հանցագործ ուժերին»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ