«Արդեն չորս օր ներկայացվում ա միայն 2018-2019 թվականների Ծառուկյանի ներդրումները, ծրագրերը, որոնց մենք ներկայացրել ենք։ Ներդրումներ միշտ արել եմ և անելու եմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով կառավարության տնտեսական ծրագրին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը չի փոխել իր տեսակետը և շարունակում է պնդել, որ կառավարության տնտեսական ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել։
«Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Ես կարող եմ գրել-ստորագրել՝ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով ու մոտեցմամբ։ Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու ա»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իր բիզնեսներում, ԲՀԿ ղեկավարը նկատեց.«Հարկայինի հետ ի՞նչ խնդիր պետք է ունենամ, գնացեք իմ կառավարիչներին հարցրեք, կներկայացնեն, ես հանձնել եմ կառավարման, իրավասու չեմ պատասխանել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը