«Անշուշտ, չի կարելի ժխտել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի ունակություններ և տաղանդներ ունի: Այո, Նիկոլ Փաշինյանն օժտված է դերասանական տաղանդով: Եվ սա էր պատճառը, որ ոչ թե Պողոսի կամ Պետրոսի հետևից են գնացել մարդիկ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի»,- «Ադեկվադ» կուսակցության համագումարին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը:
Անդրադառնալով 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին, Դանիելյանն ասաց.«Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը խավարամիտների և ստրամիտների ապստամբություն էր: Որպես երևույթ, դրան գնահատական պետք է տրվի և այդ գնահատականը բացասական է:Այս պահին հայ ժողովրդին դեռ անհրաժեշտ է Փաշինյանի կառավարությունը, հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը