«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իշխանության մոտ «ընդդիմություն» աշխատելու ցավոտ հետևանքները
ԱԺ-ում քաղաքական օրակարգ չկա ու չի էլ կարող լինել: ԱԺ-ում ընդդիմություն չկա ու չի էլ կարող լինել ու անգամ էն փաստը, որ վերոգրյալ արձանագրումներն էսօր արվել են ուղղակի ԱԺ «ընդդիմադիր» ֆռակցիայից դուրս եկող պատգամավորի կողմից միևնույն է կրկին ԱԺ-ն քաղաքական մարմին չեն դարձնում:
Այսօրվա իշխանություններին իրական ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերն են ու ինչ-որ պահից երևի ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր:
Հ.Գ. 1. ՀՀԿ-ի իշխանության տարիներին մի նմանատիպ «ընդդիմադիր» ֆռակցիա կար կոչվում էր ՕԵԿ ու էս ֆռակցիայից դուրս եկած բոլոր պատգամավորներն, անգամ դուրս գալուց հետո, չդադարեցին մնալ ՕԵԿ-ի նախկին պատգամավոր:
Հ.Գ.2. Բայց էս վիճակի բոցն էն ա, որ մարդը մի երկաաաաաար տեքստ ա գրել, որտեղ ամեն տառով ու տողով քննադատում ա իշխանություններին, բայց տեքստի վերջում դուրս գալու հայտ ա ներկայացնում «ընդդիմադիր» ֆռակցիայից: Ասենք ո՞նց էլի: Ու դրանից ես մենակ մի բան կարող եմ հասկանալ` էդ ֆռակցիան երբեք ընդդիմադիր չի եղել ու չի էլ կարող լինել, իսկ էդ պատգամավորը.... կարդացեք առաջին Հ.Գ.-ն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը