06 09 2019

Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել. НТВ-ի անդրադարձը

Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել. НТВ-ի անդրադարձը

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։

Հեռուստաալիքը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ 

«ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի»,- նշվում է հրապարակման մեջ՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները ՍԴ որոշումը ծափողջույններով են դիմավորել:

ՍԴ ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ