04 09 2019

ՍԴ-ն հաստատեց՝ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը



ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը.«ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

 

Արամ Վարդևանյանը մեկնաբանում է ՍԴ որոշումը 

«Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը 135-րդ հոդվածից առանձին չի կարող դիտարկվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ

«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,-ասաց Արամ Վարդևանյանը

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ