06 09 2019

Արցախի վերաբերյալ դիրքորոշման հստակեցման խնդիր կա.Վիգեն Հակոբյան



Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վարչապետ Փաշինյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշմանը:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ դիրքորոշման հստակեցման խնդիր կա ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ Ադրբեջանում, այնտեղ ևս դեռևս անհասկանալի է իշխանության մոտեցումը:

«Այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստանն է և վերջ իրականում ներքին օգտագործման հայտարարություն էր, քանի որ հետո հետևանքներ չեղավ: Իմ տպավորությամբ այդ հայտարարությունը նաև նշանակում էր այն, որ Հայաստանը մեծ ազդեցություն է ունենալու Արցախի ընտրություններին: Եթե դրանից հետո հայտարարվեր, որ սրանից հետո Արցախի կողմից ևս ես եմ վարելու բանակցությունները, ապա դա կնշանակեր, որ մենք գնում ենք վերամիավորման ճանապարհով»,- հայտարարեց Վիգեն Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ