«Ես չստացա այն պատասխանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը ներողություն պետք է խնդրեին մայիսի 19-ին Երևանում իմ դեմ անօրինականության համար: Երբ մոտ 30 հոգի զինված շրջապատում են մեքենան, որում գտնվում եմ և ասում են, որ ձեր մոտ և մեքենայի մեջ կա զինամթերք: Ես չտեսա այդ ներողությունները: Կանդրադառնամ, ոչինչ, մի օր կանդրադառնամ, և ՀՀ պատկան մարմինները պատասխան կտան: Երբ անմիջական Վալերի Օսիպյանի համար և այն պատանդների համար, որ գտնվում էին ՊՊԾ գնդում, ես այսպես ասած՝ դոշ տվեցի, որ րոպե առաջ ազատ արձակվեին, ես չտեսա դրա բարոյական պատասխանը: Չի կարելի: Միշտ ասել եմ՝ հո բոլոր գեներալները չէ, հո բոլոր տղաները չէ, որ պետք է ասֆալտին ասեք պառկեք, իրենք էլ պառկեն: Չեն պառկի»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը