29 08 2019

Մարուքյանին առաջարկել են Փաշինյանի նշած «գաղտնի զեկույցին» ծանոթանալ տեղում

Մարուքյանին առաջարկել են Փաշինյանի նշած «գաղտնի զեկույցին» ծանոթանալ տեղում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում  հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանը:

Մարուքյանը խնդրել էր վարչապետին ներկայացնել, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր նա խոսել ուղիղ եթերում, երբ ասել էր, որ մի փաստաթղթի էր ծանոթացել, որը ցույց է տալիս, որ պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է:

«Քիչ առաջ ստացել ենք այս գրությունն ի պատասխան վարչապետին ուղարկված իմ նամակի, որով խնդրել էի վարչապետի կողմից ուղիղ եթերներից մեկում հիշատակված գաղտնի զեկույցին ծանոթանալու հնարավորություն ընձեռել ինձ»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Նամակում նշված է, որ փաստաթղթին ծանոթանալու համար պատգամավորը պետք է այցելի վարչապետի աշխատակազմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ