29 08 2019

Հայաստանի ու Արցախի 5 կարևոր խնդիրները՝ ըստ Պարգև սրբազանի



«Երբ պատերազմը սկսում էր, Ռոբերտ Քոչարյանը մեր առաջնորդն էր։ Մոտեցա և ասացի՝ Պարոն Քոչարյան, կա «Վիետնամի սինդրոմ», «Աֆղանստանի սինդրոմ»․ մենք պետք է այսօրվանից մտածենք, որ երբ պատերազմն ավարտվի, սոցիալական խնդիրներ լուծենք, որ «Ղարբաղյան սինդրոմ» չունենանք: Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց, մտավ գործի մեջ, հանձնաժողով ստեղծեց, պլանավորեց, ու մենք կարողացանք խուսափել «Ղարաբաղյան սինդրոմից»։ Ճիշտ է՝ բոլոր հարցերը 100 տոկոսով չլուծվեցին»,- Yerevan Today-ի հետ զրույցում պատմեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Այսօր, ըստ Պարգև սրբազանի, Հայաստանն ու Արցախն ունեն 5 կարևոր հարց՝

Ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախի ու Հայաստնի անվտանգության ապահովում, Արցախի միջազգային ճանաչում, Բանակի և տնտեսության զորացում։ Այդ ամենի երաշխիքը, ըստ Արցախի թեմի առաջնորդի, մեր միասնությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ