28 08 2019

Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին։ Այն կկայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբեթսեիթովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վերհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ