22 08 2019

Փաշինյան-Թրամփ հանդիպումը ե՞րբ կլինի. ԱԳ նախարարի մեկնաբանությունը



«Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրակարգով է մեկնում ԱՄՆ:

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության վերաբերյալ քննադատություններին, Մնացականյանն ասաց. «Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել այս շրջանում: Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը չի նվազել, ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ն յուրահատուկ համակարգ է իր կառուցվածքով, երբ պահը կլինի, այդ հանդիպումն օրակարգում կա, միշտ եղել է, կլինի, երբ կլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ