«Արցախի հանրահավաքում 8-10 հազար մարդուց 5000-ը համահայկական խաղերի մասնակիցներ են եղել, 2000-ը՝ ՀՀ պաշտոնյաներ ու պաշտոնյաների ազգականներ, որոնց հրահանգվել է մասնակցել: Արցախից, համաձայն քաղաքական մի շարք գործիչների կարծիքի, մասնակցել է մոտ 1000 մարդ. այնտեղ եղել է նաև մոտ 500 հոգի հատուկ ծառայությունների, ոստիկանության ուժերից, այսիքնն՝ մենք տեսնում ենք, որ 8-10 հազար մարդու պարագայում Նիկոլ Փաշինյանը հավաքել է ոչ ավել, քան 300 մարդ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյան:
Ազատամարտիկը նկատեց, որ արցախցիներին տհաճ էր Բակո Սահակյանի դեմ սուլոցների կազմակերպումը. «Արցախցիները Բակո Սահակյանին բարձր են գնահատում և կարծում են, որ Բ. Սահակյանը ամեն ինչ արել է երկիրը պահելու համար, անգամ կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանին սուբյեկտիվ պահանջներին, որպեսզի Արցախը ցնցումներից հետ պահի»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը