19 08 2019

Նիկոլ, կարո՞ղ ա Սորոսն ա պատվիրել, որ «միացում» գոռաս. Գուրգեն Եղիազարյան



«Նիկոլն Արցախում տեսավ ոչ մի բան չի լինում, տեսավ մարդիկ են կանգնած, անկախ իրենից սկսել գոռալ «միացում»: Մենք տեսել ենք, թե ինչ էր լինում Արցախում, երբ 88-ին գոռում էին միացում, իսկ երբ Նիկոլը գոռաց, անտարբեր մի քանի  հոգի արձագանքեցին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Քաղաքական գործի խոսքով Փաշինյանը ջուրը լցրեց շուրջ 30 տարվա բանակցությունները:

«30 տարվա չարչարանքներն ու բանակցությունները Նիկոլը էդ մի նախադասությամբ ջուրը լցրեց: Իսկ հաջորդ օրը առավոտյան 9-ին մեր ԱԳՆ-ի հայտարարությունը պատրաստ էր, որ մոռացեք նրա ասածը, մենք առաջ ենք շարժվում միայն Մինսկի ձևաչափով»,- ասաց քաղաքական գործիչը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ