18 08 2019

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի մոտոերթը հասել է Գյումրի

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի մոտոերթը հասել է Գյումրի

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթը հասել է Գյումրի։ Ակցիայի նախաձեռնողներից Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել իրենց այցը Շիրակի մարզ։ Նրանք մասնակցել են «համահայկական փազլ» ակցիային, որը 15 000 կտոր ունեցող հայկական ավանդական ընտանիք պատկեր է:

«Պատկերված է հայկական, ավանդական ընտանիք, ցանկացած հայ կարող է գալ, 1000 դրամով առնի մի կտոր եւ այս ամբողջ համայնապատկերի մեջ մի փոքր կտորը տեղադրի և իր փոքրիկ լուման ունենա ազգայինի ստեղծման գործին, իսկ հավաքված գումարով Գյումրիում լուծվելու է 3 ընտանիքի բնակարանի հարց»,- նշել է Մալյանը:

Մոտոերթը կանցնի հետեւյալ քաղաքներով.

Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Թալին, Աշտարակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ