18 08 2019

Միքայել Մինասյանի գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․կարծիք

Միքայել Մինասյանի գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․կարծիք

ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանն անդրադարձել է Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցին։ Նա գրում է․

«Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այստեղ նոր բան չկա։

Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը.

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:

Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսարկու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից:

Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է:

Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ