Zham.am-ը գրում է․ «ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավականհարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել:
Իսկ սա նշասնակում է, որ Մոսկվան ակնհայտ քաղաքական որոշում է կայացրել, մերժել Հայաստանի ներկայիս իշխանություններին արտահանձնելու Միհրան Պողոսյանին:
Սա ցույց է տալիս, թե իրականում ինչ աստիճանի Մոսկվան չի վստահում Նիկոլ Փաշինյանին: Վերջին Մոսկվայի Դումայի ընտրությունների կապակցությամբ մի շարք գործիչների չգրանցումն և դրա արդյունքում, ընդիմադիր գործիչների բախումները իշխանությունների հետ, Կրեմլում «չկայացած մայդանի» փորձ որակեցին: Իսկ մի շարք ռուս փորձագետների կարծիքով մոսկովյան դեպքերը ուղորդվում էին դրսի այն նույն շրջանակների կողմից, որոնք 2018-ի ապրիլնին օգնեցին Նիկոլ Փաշինյանին փողոցի միջոցով իշխանության գալու հարցում:
Եթե Փաշինյանի իշխանության գալու սկզբնական փուլում, Կրեմլում փորձում էին զգուշավոր հարաբերություններ հաստատել նրա հետ, վերջնականապես հասկանալու համար, թե ինչ ուղի է նա բռնելու Մոսկվայի հետ հարաբերություններում, ապա ՀԱՊԿ-ի հայտնի սկանդալից, և հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ հարուցելուց հետո, Ռուսաստանում վերջնականապես կորցրին Փաշինյանի հանդեպ վստահությունը:
Այստեղ ներքին որոշում են կայացրել, Փաշինյանի հետ հարաբերությունները իջեցնել վարչապետ` Մեդվեդևի մակարդակի վրա: Բացի այդ, այն ինչ չի վերաբերվում Հայաստանի անվտանգության, Մոսկվան փաստացի որև է պրեֆերենցիա չի ուզում տրամադրել Երևանին: Ըստ Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրի դիպուկ բնորոշմամբ, Կրեմլում փորձում են տարանջատել Հայաստանի հետ հարաբերությունները Փաշինյանից, քանզի Հայաստանին, որպես պետությանը վստահում են, իսկ Փաշինյանին, որպես գործիչ,-ոչ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը