13 08 2019

Փաշինյանն ու իր թիմը եզակի անհաջողակների հավաքածու են. Կոնստանտին Տեր-Նակալյան



«Սահմանադրական դատարանի հպատակեցումն բախտորոշ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի համար: Կա երկու քեյս, որը Փաշինյանի համար կարող է դառնալ ոսկոր կոկորդում, առաջինը Ստամբուլյան կոնվենցիան է, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս օղակում Փաշինյանը չունի որևէ երաշխիք, որ ՍԴ-ն կգործ այնպես, ինչպես իրեն է պետք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց «Ադեկվադ» ՀԿ համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից քննարկման դրված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծին:

Տեր-Նակալյանը նշեց, որ այս օրինագծով իշխանությունը փորձում է կաշառել դատավորներին, որ նրանք հրաժարական տան, բայց նաև չզրկվեն աշխատավարձից:

«Հիմա փորձում են դատավորներին փշի-փշի անել կաշառել, որ եթե հրաժարական տաք, մինչև կյանքի վերջը լավ կապրեք, մենք ձեզ ձեռ չեն տա, մենք էլ ՍԴ կազմի մեջ կունենանք բավարար չափով մեր մարդկանց և կկարողանանք ձերբազատվել Հրայր Թովմասյանից»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ