13 08 2019

ԱՄՆ-ն խստացրել է Գրին քարտի տրամադրման կանոնները

ԱՄՆ-ն խստացրել է Գրին քարտի տրամադրման կանոնները

ԱՄՆ իշխանությունները խստացրել են Գրին քարտի տրամադրման պայմանները` դա պայմանավորելով նրանով, որ չեն ցանկանում մշտական բնակության իրավունք տրամադրել այն ներգաղթյալներին, որոնք կարող են բեռ դառնալ պետության համար` ապավինելով պետական նպաստներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Կանոնները խոչընդոտում են, որպեսզի արտասահմանցիները, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետությանն ապավինած անձինք, ժամանեն Միացյալ Նահանգներ և գրին քարտ ստանան»,- նշել է ԱՄՆ ներքին անտանգության նախարարությանն առընթեր Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատար Կեն Կուչինելին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ