13 08 2019

Մեր ժողովուրդը, Նիկոլ 1-ից հիասթափվելով, որոնում է Նիկոլ 2-ին. կարծիք

Մեր ժողովուրդը, Նիկոլ 1-ից հիասթափվելով, որոնում է Նիկոլ 2-ին. կարծիք

Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է.

Արձանագրենք, որ ես խիստ դեմ եմ Փաշինյանի հրաժարականին/հեռանալուն/չլինելուն։ Նիկոլը մեր պատմական շանսն է։ Ինքը մի այնպիսի լակմուս է, որը լիարժեք չօգտագործելը հանցավոր բացթողում կլինի, եթե չասեմ՝ ճակատագրական։

Նիկոլը առնվազն դեռ մի 6 ամիս էլ պետք է մնա պաշտոնին ու կրկնում եմ՝ դա կենսական նշանակության հարց է մեր ժողովրդի ու պետության համար։ Հասկանո՞ւմ եք, մեր ժողովուրդը չի հասկանում, որ խնդիրը իր մեջ է՝ մեզանից յուրաքանչյուրիս։ Չի լինելու լավ պետություն ու լավ իշխանություն, քանի դեռ քո սոցիումը Նիկոլների է իշխանության բերում։ Ու մի շփոթեք ներկայումս նկատվող ֆրուստրացիան սթափության հետ։ Չէ՛, դեռ չի խերվել մեր ժողովուրդը ու Նիկոլ 1-ից աստիճանաբար հիասթափվելով որոնում է Նիկոլ 2-ին։

Մեր սոցիումը հիվանդ է։ Հիվանդի բուժումը միշտ ստադիաներ ունի․ նախ հիվանդը պետք է գիտակցի ու ընդունի, որ ինքը հիվանդ է, հետո պետք է արվի ճիշտ դիագնոստիկա ու նշանակվի ճիշտ բուժում։ Քանի դեռ այդ ցիկլը չկա՝ առողջացումը անհնար է։ Ընդ որում, սոցիումի հիվանդությունները հարբուխի պես չեն, որ մի երկու օր պառկես՝ իրեն-իրեն անցնի։ Եթե ալեգորիան շարունակենք, ապա հասարաության հիվանդությունները նման են մահացու վտանգ ունեցող հիվանդությունների, որոնք չի կարելի բուժել առանց բժշկական միջամտության ու որոնք ֆատալ ավարտ են ունենում միշտ, երբ նկարագրածս ցիկլը այլասերում են ու սկսում են զվերաբոյով, հեքիմներով ու էքստրասենսերով բուժել։

Հիմա մենք առաջին փուլում ենք դեռ։ Նիկոլը ջերմությունն է, ցավն է, սիմպտոմն է, որից հիվանդը պետք է հասկանա, որ իր հետ մի բան այն չէ։ Մինչև չհասկանա՝ ոչ մի ուրիշ լիդեր, ոչ մի ուրիշ բժիշկ չի օգնի։ Այնպես որ, թողեք թող հիվանդը մի քիչ էլ ջերմի ու ցավեր ունենա, նույնիսկ ավելի շատ ջերմի ու ավելի ուժեղ ցավեր ունենա, հակառակ դեպքում «բրոնխիտը» բուժելու փոխարեն «թոքաբորբ» ենք ունենալու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ