10 08 2019

Կարող են պահանջել Փաշինյանի հրաժարականը. Politik.am

Կարող են պահանջել Փաշինյանի հրաժարականը. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական կտա կառավարական ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով։ Մարեկ Կուխչինսկուն «բռնացրել» են, երբ նա ծառայողական գործուղումների ժամանակ իր հետ վերցրել է ընտանիքի անդամներին, նաև իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական գործիչներին ու նրանց մտերիմներին:

Նշվում է, որ քաղաքական գործիչը մեկ անգամ չէ, որ ընտանիքի հետ ճամփորդել է իր ծննդավայր: Ինքը՝ Կուխչինսկին պնդում է, որ հանցագործություն չի կատարել, պետությանը վնաս չի հասցրել։ Այդուհանդերձ՝ նա մտադիր է օգոստոսի 9-ին հրաժարական տալ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կուխչինսկու հետ կատարվածը կարող է նախադեպ լինել, որը կարող է ստիպել Հայաստանում ևս հարցեր բարձրացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Politik.am բացահայտել էր, որ վարչապետ Փաշինյանը իր ծառայողական ինքնաթիռով շրջագայությունների է տանում իր կնոջը և դստերը։

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը մեր բացահայտումից հետո ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ։ Նա պետական միջոցներով իրենց շրջագայությունները մեկնաբանեց նրանով, որ սիրում է իր ամուսնուն և կարոտում, քանի որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հաճախ տանը չի լինում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ