«Արմենպրես»-ը գրում է․ «Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր այսօր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:
Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:
«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը