09 08 2019

Նո՞ր հասկացաք, որ ինստուտիցիոնալ կաթվածի հետ գործ ունեք. Արա Գասպարյան



«Հիբրիդային պատերազմի իրավիճակում գտնվող երկրում հայտարարություն է արվում, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածի վիճակում, իսկ հակառակորդը շատ ուշադիր հետևում է դրան։ Իսկ ի՞նչ ենթադրություն  պետք է անեն Ադրբեջանում որոշում ընդունողները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Արա Գասպարյանը:

Նա նշեց, որ կառավարման համակարգում կան խնդիրներ, որը նախկինում էլ է եղել, բայց մերկապարանոց հայտարություններ անել պետք չէ. «Եվ վերջապես, եթե դուք տարիուկես կամ տարուց ավելի իշխանության մեջ եք, ապա նո՞ր հասկացաք, որ ինստուտիցիոնալ կաթվածի հետ գործ ունեք։ Ինչո՞ւ դրա մասին չասացիք ինշխանությունը ստանձնելուց երկու-երեք ամիս հետո, ինչո՞ւ այն ժամանակ ախտորոշում չարեցիք։ Կամ ի՞նչ ծրագրեր իրականացրեցիք այս ընթացքում՝ այդ խնդիրները վերացնելու, հաղթահարելու համար, մի օրենք ընդունե՞լ եք։ Մի կողմից ունենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դանդաղում, մյուս կողմից Ադրբեջանի հեռտորաբանության ագրեսիվացում կա, մենք էլ հայտարարում ենք, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածի մեջ։ Սա կարծում եմ, շատ վտանգավոր միտում ու թեզ է»-նշեց Գասպարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ