ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։
Հարցերը հիմնականում հանգում են հետևյալ շարանին․
1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։
Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, և ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաև հոդվածի հեղինակը, այն բացակայում է նաև Քոչարյանի գործում։
2. Ո՞ւմ ականջներն են երևում ԲԲՍ-ի նյութի հետևում։
Պատասխան՝ հետևելով պատկան մարմինների դնջոտ, խուսափողական, ես կասեի նաև բարեհաճ արձագանքնդրին ակնհայտ է, որ հոդվածն իրենց սրտով է, ավելին՝ մամուլում եղան հրապարակումներ, որ այն կազմակերպվել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կողմից տխրաինքնահռչակ Վահե Գրիգորյանի միջոցով, որի ուշացած հերքումը, մեղմ ասած, համոզիչ չէր։
3. Ո՞ւմ էր ձեռնտու այս ֆեյք-նյուզի հրապարակումը։
Պատասխան՝ Հայաստանի գործող վարչախմբին՝ Նիկոլի գլխավորությամբ։ Տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգևորությամբ, մանիպուլյատիվ շեշտադրումներով, թեմայի մեջ իբր նոր սկանդալային բացահայտումներ անելով ԲԲՍ-ի սադրանքը տարածում էին Հանրայինը, Ազատությունը, Արմենպրեսը, 1ին.ամ-ը և այլ իշխանամերձ ԶԼՄ-ներ, կարող ենք արձանագրել, որ սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության և ժոշովրդի դեմ, իսկ ԲԲՍ-ին ծառայել է որպես «հեղինակավոր աղբյուր» ու լվացքատուն, իհարկե հետապնդելով նաև սեփական աշխարհաքաղաքական շահեր։
Իմի բերելով այս վերլուծությունը՝ կարող ենք պնդել, որ՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը