07 08 2019

Գաղտնի բարաթը՝ կծիկի մեջ․ Panorama.am

Գաղտնի բարաթը՝ կծիկի մեջ․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Բայց որ մի քիչ էլ մտածենք, «գաղտնի փաստաթուղթը» հին իշխանության գովազդ է։

Այսինքն՝ եղել է վերլուծություն, պարզվել են համակարգի աշխատանքի խնդիրները։ Ու ներկայիս իշխանությունը մի տարի անց միայն «գյուտ է անում»։ Իսկ ով չգիտի կոռուպցիայի մասին, ինչո՞ւ հանկարծ կուսակցությունները իրար խառնվեցին։

Կա փաստաթուղթ, թե չէ՝ կարևոր չէ ամենևին։ Հասարակ բան չեն հասկանում ոչ հները, ոչ նորերը՝ իրենց հին ու նոր հակամարտությունը ձանձրացրել է հանրությանը։ Ով է մեղավոր, ինչքան՝ դա խոսվում, խոսվում ու միայն խոսվում է։ Հետո՞։

Ախր բոլորին փոխել են, բա հիմա ինչու չի աշխատում համակարգը։

Եզրակացություն՝ կամ ներկայիսներն էլ են կաշառք ուզում, կամ ընդհանրապես կարող չեն աշխատելու։ Ոչ կաշառքով, ոչ՝ առանց։

Ու մի եզրակացություն էլ՝ ներկայիս իշխանությունը ուզու՞մ է սոցիալական կարգը փոխել։ Ասենք անցնել ֆեոդալականի, կամ նախնադարյան։ Ի՞նչ ավտոմատ կարգ կա, որի դեպքում առանց կադրերի աշխատելու ունակության հնարավոր է համակարգ աշխատեցնել։  Գիտե՞ք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ