Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին ունեցած ելույթին: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում տալով գերատեսչությանը։
Ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ ՀՀ վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է արել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:
Հայտարարության մեջ նշվել է, որ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը»։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050թ՝ ընդգծելով, որ Արցախն առանձին չի հիշատակում, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը