Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․
«Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձը
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած «Կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու «կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։
«Արցախը Հայաստան է, եւ վե'րջ»։ Եւ կարեւոր չէ, որ, ըստ քաղաքական պահանջարկի, ժամանակին հայտարարվել է « գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» կամ «Հայաստանը կաթվածահար ու ձախողված պետություն է եւ նրա ինստիտուտները անկարող են հարցեր լուծելու» մասին։
Կարեւորը՝ նպատակը արդարացնում է միջոցները։Եթե նույնիսկ այդ միջոցները կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական անվտանգությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը