«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդն ինչքան ապիկար ու սեփական ասածներին պատասխան տալ չկարողացող պետք է լինի, որ արդեն որերորդ անգամ խոսի պետական «գաղտնի փաստաթղթերից», «օտարերկրյա գործակալներից», «ճամպրուկներով Բ26 փողեր տանողներից», «սերմացու գողացող մկներից», բայց ըտենց էլ ոչ մի իր ասած գործով ՈՉ ՄԻ ԱՆՁ պատասխանատվության չենթարկվի, որ ասածները ապացուցվի:
Մեկդ Նիկոլին հարցրեք՝ պարոն վարչապե՛տ, կյանքիդ մեջ մի քաղաքական հայտարարություն ունե՞ս արած, որի հետևանքները ասածիդ սաստկության մի քանի տոկոսով տեսել ենք: Մարտի 1-ի գործից ի՞նչ կա, Գեղամ Պետրոսյանին ազա՞տ են արձակել, էլի Սերժն ա՞ մեղավոր, «սերմացու գողացող մկնե՞րը», Ռոբերտ Քոչարյա՞նը, «օտարերկրյա գործակալնե՞րը», թե՞ «գաղտնի փաստաթղթերը»:
Հա մեկ էլ հիշի` երկի՛րը չի ձախողված, դու ու թիմդ եք ձախողված ու պատիժ մեր երկրի գլխին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը