05 08 2019

Փաշինյանի իշխանության հերթական սուտը բացահայտվեց․ Politik.am

Փաշինյանի իշխանության հերթական սուտը բացահայտվեց․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված  ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու համար։

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝  հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմամբ պայթեց իշխանության հերթական միֆն ու սուտը։ Իշխանությունները շաբաթներ շարունակ դեռևս նախաքննության փուլում գտնվող գործի մասին խոսում էին այնպիսի համոզվածությամբ՝  տպավորություն էր, թե նրա մեղքն ապացուցված  է, և ապացույցներն այնքան ամուր են, որ անհնար է այն սասանվի դատաքննության փուլում։ Բայց պարզվեց, որ գործը փլվում է անգամ դատարան չհասած։

Հետաքրքիր է՝  ինչ է անելու այս ամենից հետո «ֆեյք» լուրերի դեմ պայքարող իշխանությունը։ Չէ՞ որ երեկվա որոշմամբ ստացվում է՝ իշխանական ամբողջ էլիտան, քարոզչամեքենան ստել է, երբ սպանություն չկատարած անձին մեղադրել է սպանություն կատարելու մեջ։ Պատրաստվո՞ւմ են նրանք ներողություն խնդրել Գեղամ Պետրոսյանից և քաղաքացիներից, ովքեր հավատացել են իշխանական հերթական ստին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ