03 08 2019

Գլխավոր շտաբի պետը՝ ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու մասին

Գլխավոր շտաբի պետը՝ ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու մասին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները պղծելու դեպքին, նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ գերեզմանաքարերն իրենց նախկին տեսքին վերադարձնելու ուղղությամբ։ 

«Իհարկե ՊՆ-ի կողմից իրականացվում են լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 51-ամյա կինը մոմ էր թաթել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին՝ «անեծքը հանելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ