«Գործող իշխանությունները չեն կարող իրականացնել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ, որովհետև հայեցակարգ չունեն: ՀՀ-ում արդյունավետ իշխանություն չի կարող լինել այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր, դատական ճյուղերը իրարից անկախ չեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Ղուկասյանը նշեց, որ քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավված մարդու հարցազրույց էր:
Հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստվում է միանալ «կոնսենսուս մինուս մեկ»-ին նա նշեց. «Սպասենք քաղաքական գործընթացներին և առաջիկայում քաղաքական զարգացումներն ավելի պարզ կլինեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը