31 07 2019

Երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է. սա մեր պետության ամոթն է. Շարմազանով

Երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է. սա մեր պետության ամոթն է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալիքներ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ», Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ:

Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը:

Նիկոլի Հայաստանում Արցախի հերոսին ձերբակալում են, իսկ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ արձակում, սա շատ վտանգավոր է պետության համար...

Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է: Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ