Հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը, աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար ՝ Սամվել Գևորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ՝ մոտ 50 երեխայով և երեխաների թիվը հասցրել էր 430-ի։
25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի ՝ թոշակի անցնելու , սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին ՝ պատասխան ե՛ք տալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը