«Հանրայինում առողջացման գործընթացի անհրաժեշտություն եմ տեսնում, որը պետք է գնա արմատական բարեփոխումների ճանապարհով: Մենք տեսնում ենք այն բացերը և անընդունելի աշխատաոճը, որը հանրությանը վրդովվեցնում էր: Հեղափոխությոնն այնպիսի հնարավորություն տվեց, որ իրենք սկսեն այլ կերպ աշխատել, բայց այս մեկ տարվա ընթացքում դա չի տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հանրային հեռուստաընկերության քաղաքականության մեջ Աշոտ Մելիքյանը տեսնում է նույն գործելաոճը ինչ նախկինում. «Մի պահ Սերժ Սարգսյան անունը պարզապես փոխվեց Նիկոլ Փաշինյան անվամբ: Ես Հանրայինը կհամարեն կայացած, երբ միայն հանրայինը նայելով կհասկանամ, որ տեղեկացված եմ այն ամենի մասին ինչը տեղի է ունեցել Հայաստանում և Հայաստանից դուրս, մինչդեռ հիմա լուրերում բացակայում են այնպիսի լուրեր, որոնք պարտավոր է հանրայինը ներկայացնել: Օրինակ ուրբաթ օրվա լուրերի թողարկման մեջ բացակայում էր Հրայր Թովմասյանի հարցազրույցը»,- ասաց ԽԱՊԿ-ի նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը