«Դատարանի և որևէ հարցի վերաբերյալ սկզբունքային, արմատական լուծում հնարավոր չէ որևէ մեկի քմահաճույքով, եթե այդ քմահաճույքի տերը «Քաջ Նազարի» բախտով կամ ժողովրդի խանդավառությամբ դարձել է իշխանության ղեկավար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահն առաջարկում է Փաշինյանին չմիջամտել դատական գործերին. «Այդ երբ քնեց ու զարթնեց այդ փոքրիկը, որ ճակատին էլ դուխով է գրում, հարցերը դուխով չեն լուծում, այլ բանականությամբ, և ոչ թե պրիմիտիվ դուխով: Դու ասում էիր դատական իշխանության վրա ճնշում չեմ գործադրելու: Դե ուրեմն հանգիստ նստիր տեղդ, չխառնվես դատարանի գործերին: Ուզում ես խառնվել միայն սահմանադրական փոփոխությունններով և ժողովրդի միջոցով»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը