«Մեր դատական համակարգի բոլոր խնդիրները բխում են անկատար սահմանադրությունից»։ Լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 26-ին ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
Նա նշեց, որ ՀՀ բոլոր խնդիրների հիմքում ընկած է օրենքի ներսում եղած բացթողումները. «Եթե որևէ մեկը ձեզնից պաշտոնապես մի տեղ գրեր, որ Սերժ Սարգսյանի ընդունած ընտրական օրենսգրքով արդար պառլամենտ ընտրվել չի կարող և դրանից երկու ամիս այդ օրենսգրքով գնար արդար ընտրությունների կասեիք դա հոգեկան հիվանդ է, բայց չեք ուզում քննադատական խոսք ասել այդ խոսքերն ասած Նիկոլ Փաշինյանին: Հիմա նա ասում է մենք ունենք լեգիտիմ իշխանություն. Այն ժամանա՞կ էիր հոգեկան հիվանդ, փոքրիկ բալիկ, թե՞ հիմա»,- ասաց Հայրիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը