22 07 2019

Փաշինյանը հակված է ուժային մեթոդներով մարդկանց բերանները փակելու. մեդիափորձագետ



«Փաշինյանը ժամանակին բացեց պանդորայի արկղը, ասելով, որ երեխան կարող է ծնողին չլսել, ուսանողը՝դասախոսին, բոլոր հարցերը կարող են փողոց փակելով լուծել: Մարդկանց ասվել է ինչ ուզում եք արեք, իջևանցիներն էլ արել են՝ ինչ ուզել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանները իշխանության շահերն են պաշտպանում, հետևաբար Իջևանի դեպքերի ժամանակ հնարավոր չեղավ տեսնել՝ իրավաբանորեն ինչքանով էր անհամաչափ  ուժի կիրառումը եղել. «Այստեղ սիմվոլեիզմի պահ կա, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդավայրում: Փաստորեն դժգհության ալիք, որը տարավ բախումները այնտեղ էր, որտեղ Փաշինյանը կարծես թե խնդիր չպետք է ունենար և վատ էր, որ ուժը՝ դուբինկան կիրառվեց իր հայրենակիցների հանդեպ»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ