«Խառը կանաչի վաճառողներն անգամ էդպիսի բառապաշար չեն օգտագորչծում, ինչը որ մեր երկրի վարչապետը․ ես ուղղակի անհարմար եմ զգում դրա համար։ Փողոցային լեքսիկոնի օգտագործումը բացահայտում է նրա որակը, մակարդակը, դաստիարակությունը, կրթությունը։ Բացի այդ, նրա ագրեսիան վախեցած և մենակ մնացած մարդու ագրեսիա է»,- 5-րդ ալիքի եթերում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանկիկ Թևանյանը։ Ըստ Թևանյանի, Նիկոլ Փաշինյանը վախենում է իշխանությունը կորցնելուց։
«Փորձ է արվում ամբողջ դատարանները լցնել արմենդանիելյաններով, նկատի ունեմ վերաքննիչի տխրահռչակ դատավորին»,- ասել է քաղաքական գործիչը։
Իշխանությունը, ըստ նրա, հրապարակավ հպարտ քաղաքացիներին ցույց է տվել, որ ինքը դուխով վեթինգ է անում, բայց Վենետիկի հանձնաժողովին ասել է, որ չի անելու։ Որովհետև դա իրեն պետք չէ, այլ պետք է մեկ քրեական գործի շժրջանակներում մեկ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել։ «Իրականում Նիկոլ Փաշինյանը հետապնդվողն է, որովհետև ինքն ապրում է էդ մարդու կյանքով, կախվածության մեջ է ընկել մեկ մարդուց․ դա կբերի հոգեկան շեղումների»,- ասել է Անդրանիկ Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը