«Իջևանում տեղի ունեցավ մի բան, որն անխուսափելի էր: Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր դարձել շանտաժի և սպառնալիքի, փողոցներ փակելու միջոցով, հիմա այդ ժողովուրդն ասում է՝ մի բան, որը կարելի է Նիկոլին, ինչու չի կարելի ինձ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին:
Նախկին պատգամավորը համեմատություն կատարեց Իջևանի դեպքերի և մարտի 1-ի միջև:
«Այն, ինչ անում է Իջևանի ժողովուրդն այս օրերի ընթացքում, և այն, ինչ Նիկոլն անվանեց անօրինական և այդ մարդկանց էլ՝ հանցագործ, նույն բանն ինքն արել է 2008 թվականի մարտին: Էդ ոնց էր, որ երբ ինքն էր ոստիկաննների դեմ պայքարում, նրանց անվանարկում, բարիկադներ կառուցում, դա օրինական էր, իսկ հիմա էլ ժողովուրդն ասում է, որ ես հիմա անում եմ այն, ինչ դու ես արել 2008-ին ու 2018-ին»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հնձելու է այն, ինչ ցանել է:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը