«Նիկոլ Փաշինյանի մոտ մեկ տարվա պաշտոնավարումը տեսնելով, նկատում ենք, որ նա սեփականաշնորհել է Սերժ Սարգսյանի օլիգարներին: Ինքն է այսօր այդ կոռուպցիոները, ստեղծել է մի հիմնադրամ, անունը դրել է Իմ քայլը և այդ հիմնադրամի միջոցով գումարներ է հավաքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, Փոստանջյանը նշեց.« Իմ շատ սիրելի Հրայր Թամրազյանը հարցադրում է անում, թե պարոն Փաշինյան, դուք նստեցինք երեք ու կես տարի: Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը երեք ու կես տարի բանտում չի եղել, նա բանտում եղել է 1 տարի 9 ամիս, որի մի մասը եղել է Կոշ ՔԿՀ-ում, որտեղ դրսևորել է, կներեք այդպես էին ասում, գործ տվողի վարքագիծ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը