Այն մասին, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա: Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ուզում եմ միջազգային հանրության ներկայացուցիչներին նկարագրել, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների համար:
Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև ՀՀ ոչ մի իշխանություն նման բան չի ասել: Սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել այս նախադասությունը, իսկ առաջընթացի համար նա էլ պետք է ասի, որ հակամարտության կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը