08 07 2019

Ժողովուրդը վարչապետի արդյունքները կտեսնի․․․տասնյակ տարիներ ա՞նց. Zham.am

Ժողովուրդը վարչապետի արդյունքները կտեսնի․․․տասնյակ տարիներ ա՞նց. Zham.am

Zham.am-ը գրում է․ «Փաշինյանի լրատվամիջոցը  հերթական  խոստովանությամբ է հանդես եկել, որտեղ դժգոհ քաղաքացիներին «զգուշացնում է » , որ ավելնորդ իլյուզիաներով  չտառապեն.  Փաշինյանը արագ արդյունքներ չի կարող տալ  « հպարտ քաղաքացիներին»:

Ավելին`  պարբերականը խոստովանում է, որ «...Իշխանությունների հասցեին առավել հաճախ հնչող մեղադրանքներից մեկն այն է, թե մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական հեղափոխության արդյունքները, թե բնակչության սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ իշխանությունները միայն պոպուլիստական ճառեր են արտասանում, եւ այլն: Մի խոսքով՝ «իշխանությունները լավ չեն նայում ժողովրդին», եւ երկրում սոցիալական արդարություն չկա: Ու այս ամենը որոշակի ազդեցություն է ունենում հանրային գիտակցության վրա...»:

Շարունակելով այս միտքը  պարբերականը նշում է, որ «ժողովուրդը Փաշինյանին սխալ է հասկացել»:

Պարզվում է, որ Փաշինյանը ժողովրդին խոստացել է  ոչ թե պարզունակ սոցիալական արդարություն հաստատել երկրում, այլ հիմնել  «սոցիալական համերաշխության» մթնոլորտ որտեղ կլինեն  և աղքատներ, և հարուստներ, բայց  հարուստները կհարստանան արդար ձևով, և նրանց աղքատները չեն նախանձի:

Ամենակարևորն այն է, որ ըստ Փաշինյանի, լրատվամիջոցի  այս մոդելը կյանքի  կոչելու համար...«...տասնամյակներ են պետք լինելու...»:

Փաշինյանի խոսափողը վերջում  զգուշացնում է, որ «... նոր իշխանությունների ավելի քան մեկամյա գործունեությունը՝ ակնհայտ է, որ ... լուրջ արդյունքներ են արձանագրել: Այսինքն՝ կարեւորագույն քայլեր են արել սոցիալական համերաշխության հաստատման ուղղությամբ: Ուրիշ բան, որ արդյունքները տեսանելի կլինեն տասնամյակներ անց, բայց քաղաքակիրթ բոլոր երկրներն անցել են այս ճանապարհը, իսկ մենք նոր միայն սկսում ենք»:

Փաստորեն Փաշինյանն իր խոսափողի միջոցով առաջարկում է իր «հպարտ քաղաքացիներին չհիասթափվել և սպասել տասնյակ տարիներ  «ժողովրդական»  վարչապետի արդյունքները տեսնելու համար»: Չէ՞ որ այդ ճանապարհով են անցել նաև մյուս քաղաքակիրթ երկրները:

Այս խմբագրականից  պարզ է դառնում, որ նույնիսկ Փաշինյանն է հասկացել, որ իր վարկանիշը անկում է ապրում: Ավելին, նա  այլևս հույս  չունի, որ կկարողանա այնպիսի արդյունքներ ապահովել, որ մարդկանց կենսամակարդակը  բարձրանա: Դրա համար էլ առաջ է քաշում, «տասնամյակներ սպասելու» կեղծ թեզը: Հենց դրա համար է, նաև  կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, քանզի նրան  ի տարբերություն Փաշինյանի   առաջիկա  կառավարման տասը տարիների , հաջողվեց տնտեսության թռիչքային զարգացում ապահովել, որի արդյունքում  երկրի տնտեսության ՀՆԱ-ն ավելացավ ավելի քան 6 անգամ, բյուջեն՝ մոտ 8 անգամ, իսկ մարդկանց կենսամակարդակը՝  5 անգամ, այս ամենը  ոչ թե «տասնամյակների ընթացքում», այլ՝ 10 տարվա : Ընդորում տարեց տարի մարդիկ իրենց մաշկի վրա էին զգում այդ ամենը:

Այս ամենից հետո, իհարկե  հասկանալի է, թե ինչու  հենց  ՀՀ 2-րդ նախագահն պիտի դառնար  Փաշինյանի  գլխավոր  թիրախը:

Բայց ինչպես ասում են,  Հայաստանում նույնիսկ «հպարտ քաղաքացիների» շրջանում միամիտների քանակը մեծ թիվ չի, իսկ  խաբեբաների ժամանակը   թևավոր ձևով  ասաց «40 օրից  ավել չի տևում»:

Այնպես  որ «տասնամյակների» թեզը կարելի կլինի հրամցնել  միմիայն մտավոր հետամնացներին և երեխաներին, այն էլ  «երեկոյան հեքիաթ»  պատմելու շրջանակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ