08 07 2019

Փաշինյանն ինքը պատրա՞ստ է արմատախիլ անել մեր ավանդույթները. Վահան Բաբայան



«Հայաստանում հեղափոխություն չի եղել: Հեղափոխության դեպքում տեղի են ունենում սոցիալ-տնտեսական և հասարակարգային փոփոխություններ: Սա ինչ հեղափոխություն էր, նիկոլակա՞ն հեղափոխություն էր: Իրենց սկզբունքը փողոցն է, իրենց գաղափարը նախկինների իբր թալանածն է, որն այդպես էլ չապացուցվեց, դրոշակն էլ հեղափոխությունն է, որն այդպես էլ չեղավ»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ամփոփելով մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

Անդրադառնալով նոր իշխանության գործունեությանը`  քաղաքական գործիչը նկատեց.«Իրենք այս ընթացքում մեկ քար անգամ չեն դրել քարին վրա: Իրենք դեռևս ոչինչ չեն արել, իրենք Տարոն Մարգարյանի կառուցած բնակարաններn են բաժանում, իրենք Վարդանյան եղբայրների կառուցած այգիներն են բացում: Բացի խոսելուց այս կառավարությունը իր զորու չէ ոչինչ անելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ