06 07 2019

Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում․ Արա Վարդանյան

Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է.

«Այն «մարդիկ», որոնք փորձում են ներկայացնել ապրիլյան մարտական գործողությունները որպես ինչ որ պայմանավորվածության արդյունք պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ստվեր են գցում մեր հերոս սպաների և զինվորների հիշատակին։ 

Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղածի մեջ։ Հասկացեք, որ այս անհեռատես և քայքայիչ քայլերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Քաղաքական պայքարներում անշուշտ հաճախ են լինում քայլեր, որոնք բարոյական համարել շատ դժվար է, բայց այս մեկը անցնում է բոլոր հնարավոր սահմանները։ Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում։ Ամեն արածի համար ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ