06 07 2019

Ինչու՞ «Իմ քայլը» փոշմանեց և մերժեց սեփական թեկնածուին. մեկնաբանում է պատգամավորը



«Ամոթ էր, որ ամենամեծ խմբակցությունը թեկնածու է ներկայացնում և անգամ իրենց խմբակցությունը չի կարողանում ապահովել անհրաժեշտ քվե, այն դեպքում, երբ իրենք դա կարող էին միանձնյա լուծել»,- Yerevan.Today-ի զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Իմ քայլի կողմից ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության տապալմանը:

«Կարծիքներ կան, որ Աննա Մարգարյանի ելույթը եղել է մի քիչ սուր, բայց նաև օբյեկտիվ, ինչը պետք է գնահատվեր, ոչ թե դրա համար մարդը հետապնդվեր, եթե դա այդպես է: Եվ ամոթ, եթե Աննա Մարգարյանը  չընտրվեց այն պատճառով, որ ոմանց քիմքին ոչ հաճելի բաներ է ասել»,- նկատեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ