Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Որքան ես եմ հասկանում, Հայաստանում մի շարք խորքային փոփոխություններ են ընթանում.
1. Կուսակցությունները դուրս են մղվել քաղաքական գործընթացներից, իսկ իշխող ՔՊ կուսակցությունը ֆորմալ կառույց է, որտեղ իրական որոշումներ չեն կայացվում։ Սա հատկապես կարևոր է նշել, քանի որ մենք խորհրդարանական կառավարման մոդելի երկիր ենք և կուսակցություններն են քաղաքականություն իրականացնող միակ կառույցները։ Սակայն դա այդպես չէ։
2. Կուսակցությունների դերն իրենց վրա են վերցրել ոչ ֆորմալ ստվերային խմբակները։
3. Մեծ թափով սկսվել է խոշոր սեփականության վերաբաշխումը։ Միայն մեկ օրինակ՝ Բիլայնի սեփականատիրոջ սպասվող փոփոխությունը և հետագայում դրան UCom-ի կցումը։ Արդյունքում, ըստ էության, ինտերնետի և կապի ոլորտում նորից մենաշնորհ է առաջանում և հաշվի առնելով դրա քաղաքական և կոմպետենտ նշանակությունը, նոր քաղաքական մենաշնորհի բազա է ձևավորվում։Սա լուրջ հետևանքներ ունեցող վերաբաշխում է կարող լինել։
4. Օլիգարխիկ, բավականին փորձառու, կենտրոն է սկսել ձևավորվել, որի համար Նիկոլը ժամանակավոր տանիք է՝ մինչև դրա կայանալը
5. Նաև արտաքին կառավարման ստվեր է ուրվագծվում, ինչը կուսակցությունների խաղից դուրս մնալու հետևանքն է։
Ընդամենը մի քանի կետ եմ նշել, սակայն դա էլ է բավական հասկանալու համար, որ Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորումը հանրային հարթակից դուրս է մղվել
Երբ ամբոխը խուժում է քաղաքականություն, որոշումների ընդունումը դուրս է մղվում հրապարակայնին հարթակներից դեպի ստվեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը